Ինչպե՞ս է անցնում Հենոյի կարանտինը?

Ինչպե՞ս է անցնում Հենոյի կարանտինը?

11/04/2020 - 21:20

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքիր զբաղմունք է գտել կարանտինի օրերին։

Հայ կիսապաշտպանը «Ռոմայի» Twitter-ի պաշտոնական էջում տեսանյութի միջոցով հարցեր է ուղղում երկրպագուներին՝ ակնկալելով պատասխաններ նրանցից։

Մխիթարյանի հարցերը հիմնականում վերաբերել են հռոմեական ակումբին։ Հենոն երկրպագուներին խնդրել է նշեն, թե ի՞նչ ֆիլմեր և հեռուստաշոուներ խորհրուրդ կտան դիտել կարանտինի ընթացքում, թե ո՞ր խաղն է եղել նրանց առաջին հանդիպումը «Օլիմիկո» մարզադաշտում, թե ո՞վ է «Ռոմայի» պատության լավագույն ֆուտբոլիստը և այլ հարցեր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023