Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

17/04/2023 - 20:19

Խորվաթիայի մայրաքաղ Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Պայքարի մեջ են մտել մինչև 65 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Վազգեն Թևանյանը։

Թևանյանը հաղթել էր մեկնարկային երկու գոտեմարտերը` դուրս գալով կիսաեզրափակիչ։

Մրցաշարի այդ փուլում 23-ամյա ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանի դեմ` հաղթելով 12:4 հաշվով։

Այսպիսով, Վազգեն Թևանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և ապրիլի 18-ին կպայքարի ոսկե մեդալի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023