Ըմբշամարտի ԵԱ. Ղարիբյանն ու Գալստյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ. Ղարիբյանն ու Գալստյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

02/04/2022 - 16:36

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր` ապրիլի 1-ին, պայքարի մեջ են մտել 3 հայ ըմբիշներ։

Մինչև 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթեց համպատասխանաբար գերմանացի և վրացի ըմբիշներին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ղարիբյանը կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի դեմ, ով անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։

Մինչև 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նույնպես հաղթեց իր մեկնարկային երկու մրցակիցներին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Պայքարի մեջ էր մտել նաև մինչև 82 կգ քաշային կարգի ըմբիշ Կարապետ Չալյանը, սակայն, ցավոք, նա 1/8 եզրափակիչում 1:1 հաշվի պայմաններում պարտվեց Մոլդովան ներկայացնող ըմբիշին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023