Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը և Սլավիկ Գալստյանը մեկնարկեցին վստահ հաղթանակներով🎥

Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը և Սլավիկ Գալստյանը մեկնարկեցին վստահ հաղթանակներով🎥

23/09/2023 - 13:34

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորկան փուլում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց կուբացի Դանիել Հեչավարիայի նկատմամբ և դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Մարտինաս Նեմեչևիչյուսի (Լիտվա) դեմ։

Որակավորման փուլից պայքարն սկսեց նաև Սլավիկ Գալստյանը, ով 8:0 հաշվով ջախջախեց իտալացի Ինացիո Սանֆիլիպոյին։

Գալստյանը 1/16 եզրափակիչում մրցելու է Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Էլսայիդի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023