Եվրոպա լիգա. հայկական թիմերի ժամանակացույցը 2-րդ փուլում

Եվրոպա լիգա. հայկական թիմերի ժամանակացույցը 2-րդ փուլում

19/07/2019 - 13:24

Հայկական 3 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Փյունիկը» հանդես կգան Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:

«Արարատ-Արմենիան» ՉԼ-ի առաջին փուլից դուրս մնալուց հետո խաղալու է ԵԼ-ի 2-րդ փուլում, որտեղ մրցակիցը Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսն» է:

23.07. «Արարատ-Արմենիա» – «Լինքոլն Ռեդ Իմփս»
30.07. «Լինքոլն Ռեդ Իմփս» – «Արարատ-Արմենիա»

«Ալաշկերտը» Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիա» թիմի արգելքը հաղթահարելուց հետո մրցելու է ռումինական «Ստյաուայի» հետ.

25.07. «Ալաշկերտ» – «Ստյաուա»
01.08. «Ստյաուա» – «Ալաշկերտ»

Մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Շկուպիի» արգելքը հաղթահարելուց հետո «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է.

25.07. «Փյունիկ» – «Յաբլոնեց»
01.08. «Յաբլոնեց» – «Փյունիկ»

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023