ԵԼ․ հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները

ԵԼ․ հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները

02/10/2020 - 11:56

Հոկտեմբերի 1-ին կայացան Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները, որի արդյունքում ձևավորվեցին խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Վիճակահանությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած։

Խմբային փուլի ուղեգիր ձեռք բերեցին հետևյալ ակումբները․

Առաջին զամբյուղ

«Տոտենհեմ», «Արսենալ» (երկուսն էլ՝ Անգլիա), «Ռոմա», «Նապոլի» (երկուսն էլ՝ Իտալիա), «Բենֆիկա», «Բրագա» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), «Բայեր» (Գերմանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան), «Գենտ» (Բելգիա), ՊՍՎ (Հոլանդիա), «Սելթիկ» (Շոտլանդիա)

Երկրորդ զամբյուղ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Սլավիա Պրահա», «Սպարտա Պրահա» (երկուսն էլ՝ Չեխիա), «Լյուդոգորեց» (Բուլղարիա), «Յանգ Բոյս» (Շվեյցարիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա), «Լեսթեր» (Անգլիա), «Կարաբախ» (Ադրբեջան), ՊԱՕԿ (Հունաստան), «Ստանդարդ» (Բելգիա), «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)

Երրորդ զամբյուղ

«Գրանադա» (Իսպանիա), «Միլան» (Իտալիա), «ԱԶ Ալկմար», «Ֆեյենորդ» (երկուսն էլ՝ Հոլանդիա), ԱԵԿ (Հունաստան), «Մաքքաբի Թել Ավիվ», «Հապոել Բեեր Շևա» (երկոսւն էլ՝ Իսրայել), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Հոֆֆենհայմ» (Գերմանիա), ԼԱՍԿ (Ավստրիա), «Զարյա» (ՈՒկրաինա)

Չորրորդ զամբյուղ

«Կլուժ» (Ռումինիա), «Նիցցա», «Լիլ» (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Ռիեկա» (Խորվաթիա), «Դանդոլք» (Իռլանդիա), «Սլովան Լիբերեց» (Չեխիա), «Անտվերպեն» (Բելգիա), «Լեխ» (Լեհաստան), «Սիվասպոր» (Թուրքիա), «Վոլֆսբերգեր» (Ավստրիա), «Օմոնիա» (Կիպրոս), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023