Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները խզել են հարաբերություններն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հետ

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները խզել են հարաբերություններն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հետ

30/07/2023 - 18:29

Անգլիացի աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմն ու նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, խզել են հարաբերությունները բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ:

 Daily Mail-ը հայտնում է, որ ընտանիքները ժամանակին շատ մոտ են եղել, սակայն այժմ նրանք այլևս ընկերություն չեն անում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց հարաբերությունները վատթարացել են Բեքհեմների ընտանիքի հասցեին հնչեցված մեղադրանքների պատճառով:

Բանն այն է, որ Բեքհեմներին մեղադրում են ԶԼՄ-ներում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին տեղեկատվության արտահոսքի համար:

Նշվում է, որ այդ մեղադրանքները վրդովվեցրել են Դևիդին: Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից մեկը գրում է. «Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները եղել են Հարիի և Մեգանի հարսանիքին և մեծ օգնություն են ցուցաբերել, երբ վերջինս ԱՄՆ-ից ժամանել է Մեծ Բրիտանիա»:

Հաղորդվում է, որ կողմերի միջև ընկերության ավարտի պատճառ է դարձել նաև լարված հեռախոսազրույցը:

Այդուհանդերձ Daily Mail-ը չի հստակեցնում, թե կոնկրետ ում միջև է եղել այդ հեռախոսազրույցը:

«Այժմ շատ քիչ է հավանական, որ ընտանիքները կհաշտվեն»,- գրում է վերոնշյալ աղբյուրը:

Հավելենք, որ կողմերի միջև վատ հարաբերությունների մասին մամուլում սկսել են գրել դեռևս 2022 թ. ապրիլից, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը ներկա չեն եղել Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի և նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի հարսանեկան արարողությանը:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023