Գործարքը կայացած է. Ռաֆինյան տեղափոխվում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Ռաֆինյան տեղափոխվում է Բարսելոնա

13/07/2022 - 00:55

«Լիդսի» վինգեր Ռաֆինյան կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բլաուգրանան» «Լիդսին» կվճարի 58 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, կավելանա ևս 10 մլն եվրո։

Հաղորդվում է, որ բրազիլացի վինգերը դեռևս սույն թվականի փետրվարից մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 6 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում «Չելսին» նույնպես համաձայնության էր հասել յորքշիրյան ակումբի հետ ու գործարքի դիմաց պետք է վճարեր 60-65 մլն ֆունտ ստերլինգ։

Այդուհանդերձ, այդ գործարքը չկայացավ, քանի որ Ռաֆինյան ցանկանում էր համալրել միայն «Բարսելոնայի» շարքերն ու չի ցանկացել «ազնվականների» հետ անձնական պայմանագիր համաձայնեցնել։

Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Լիդսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 67 հանդիպում` դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023