Գործարքը կայացած է. Ռակիտիչը կփոխի  ակումբային գրանցումը

Գործարքը կայացած է. Ռակիտիչը կփոխի ակումբային գրանցումը

29/01/2024 - 12:59

«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Շաբաբի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։

35-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կքնել։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստը «Սևիլիայի» կազմում հանդես է եկել նախ 2011-14, ապա 2020-24 թթ.` անցկացրած 323 խաղում դառնալով 51 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ռակիտիչն առավել հայտնի է «Բարսելոնայի» (2014-2020 թթ., 310 հանդիպում, 35 գոլ և 42 ասիստ) և Խորվաթիայի հավաքականի (2007-2019 թթ., 106 հանդիպում, 15 գոլ և 16 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023