Գարսիա. «Լավ խաղաղինք, սակայն հիասթափված ենք արդյունքից»

Գարսիա. «Լավ խաղաղինք, սակայն հիասթափված ենք արդյունքից»

04/10/2023 - 11:46

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «աձուրիների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան.

«Մենք լավ խաղացինք, սակայն հիասթափված ենք արդյունքից։ Այսպիսին է ֆուտբոլը. հաղթելու համար պետք է գոլեր խփել։

Մենք պետք է առաջադիմենք, պետք է որոշակի պահերին ավելի զգոն խաղանք, ավելի շատ տիրենք գնդակին և լինենք ավելի ագրեսիվ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023