Բրայթոնի ֆուտբոլիստ․ «Արսենալն արժանի էր պարտության»

Բրայթոնի ֆուտբոլիստ․ «Արսենալն արժանի էր պարտության»

21/06/2020 - 15:19

«Բրայթոնի» ֆրանսիացի հարձակվող Նիլ Պոլեյը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը․

««Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ պետք է սովորեն հանդուրժող լինել։ Նրանք շատ էին խոսում երկրորդ խաղակեսի առաջին հատվածում, երբ հաղթում էին 1։0 հաշվով, սակայն ստացան այն, ինչին արժանի էին։

Մինչև վերջ գնում եմ դեպի դարպասը․ այդպիսի ֆուտբոլիստ եմ։ Չեմ ցանկանում կանգ առնել մինչև չհնչի մրցավարի եզրափակիչ սուլիչը։

Ոչ մի դեպքում չէի ցանկանում վնասվածք հասցնել Բերնդ Լենոյին։ Ընդմիջմանը ներողություն խնդրեցի «Արսենալի» մարզչից, իսկ Արտետան ինձ ասաց, որ սա ֆուտբոլ է։ Նա նայում էր այդ դրվագի կրկնապատկերը և գիտեր, որ ես չէի ցանկանում մրցակցիս վնասվածք հասցնեի»,- Մոպեյի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին, «Բարյթոնը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ, իսկ Նիլ Մոպեյը հաղթական գնդակը խփեց 90+5-րդ րոպեին։ Հանդիպման 36-րդ րոպեին Մոպեյը բախվեց «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյին, ինչի արդյունքում գերմանացի դարպասապահը ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց պատգարակի վրա։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023