Բրայթոնը շոկի ենթարկեց նաև Տոտենհեմին` հյուրըհնկալվելիս հաղթելով «խցաններին»🎥

Բրայթոնը շոկի ենթարկեց նաև Տոտենհեմին` հյուրըհնկալվելիս հաղթելով «խցաններին»🎥

16/04/2022 - 17:32

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի մեկնարկային խաղում «Բրայթոնը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Որքան էլ զարմանալի է` հանդիպման մեծ մասն անցավ Գրեհեմ Փոթերի սաների խաղային առավելության պայմաններում, ովքեր էլ 89-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին 1:0 հաշվով։

Այսպիսով, նախորդ տուրում հյուրընկալվելիս «Արսենալին» հաղթելուց հետո (2:1), «ճայերն» այժմ էլ մրցակցի հարկի տակ առավելության հասան «Տոտենհեմի» նկատմամբ, ինչից հետո վաստակեցին 40 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Տոտենհեմը», 57 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023