Բոկայի ֆուտբոլիստները հուզեցին Մարադոնայի գեղեցկուհի դստերը🎥

Բոկայի ֆուտբոլիստները հուզեցին Մարադոնայի գեղեցկուհի դստերը🎥

30/11/2020 - 23:06

2020 թվականին առաջին անցկացվում է «Copa Diego Maradona» մրցաշարը, որին մասնակցում են 24 ակումբներ։ Այդ ակումբները բաժանվել են 6 խմբի, որոնցից յուրաքանչյուրում առկա է 4 ակումբ։

Մրցաշարի 5-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Նյուելս Օլդ Բոյսին»։

Հանդիպման 12-րդ րոպեին «Բոկայի» կիսապաշտպան Էդվին Կարդոնան վարպետորեն տուգանային հարվածի իրացումից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։

Գոլից հետո «Բոկա Խունիորսի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները վազեցին դեպի տրիբունայի այն հատվածը, որտեղ նստած էր Դիեգո Արմանդո Մարադոնայի դուստրը՝ Դալմա Մարադոնան։ Ֆուտբոլիստները խոտածածկին դրեցին Մարադոնայի մարզաշապիկը և սկսեցին բոլոր ծափահարել՝ հարգելով նրա հիշատակը։ Այդ տեսարանն անչափ հուզեց Դալմա Մարադոնային, ով չկարողացավ զսպել իր արցունքները։

Խաղից հետո «Բոկայի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ հարգեցին երջանկահիշատակ լեգենդար նախկին ֆուտբոլիստի հիշատակը, ինչը ևս մեկ անգամ հուզեց Դալմային։

Հավելենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնոն ընդհանուր առմամբ ունի 3 զավակ՝ Դալման, Ջանինան և Դիեգո Մարադոնա կրտսերը։

Հիշեցնենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնան կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին, ով կարիերայի ընթացքում հանդես է եկել ինչպես «Բոկայի», այնպես էլ «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023