Բարսելոնան ցանկանում է երկարացնել Վիդալի հետ պայմանագիրը

Բարսելոնան ցանկանում է երկարացնել Վիդալի հետ պայմանագիրը

23/04/2019 - 13:24

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Արթուրո Վիդալի հետ:

Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ծրագրում է մեկ մրցաշրջանով երկարացնել 31-ամյա չիլիացու հետ պայմանագիրը: Այդպիսով, այն նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառը:

Նախորդ տարի Վիդալը «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց 18 մլն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023