Բարսելոնան Ժիրոնային պարտվել է պատմության մեջ առաջին անգամ

Բարսելոնան Ժիրոնային պարտվել է պատմության մեջ առաջին անգամ

11/12/2023 - 12:08

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։

«Բլաուգրանան» «Ժիրոնային» պարտվել է պատմության մեջ առաջին անգամ։

Կողմերի միջև կայացած նախորդ 7 հանդիպումբերում «կապտանռնագույնները» տոնել էին 5 հաղթանակ, 2 անգամ էլ գրանցվել էր ոչ-ոքի։

«Բարսելոնայի» դեմ խաղերում «Ժիրոնայի» լավագույն արդյունքը գրանցվել էր 2018 թ. սեպտեմբերի 23-ին, երբ Լա լիգայի շրջանակում կայացած արտագնա հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Հատկանշական է, որ «Ժիրոնան» «Բարսելոնայի» դեմ կայացած վերջին երեք արտագնա խաղերում անպարտելի է` տոնելով 1 հաղթանակ, 2 անգամ էլ գրանցելով ոչ-ոքի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023