Թրիլլեր Լա լիգայում. Ժիրոնան հյուրընկալվելիս հաղթեց Բարսելոնային 🎥

Թրիլլեր Լա լիգայում. Ժիրոնան հյուրընկալվելիս հաղթեց Բարսելոնային 🎥

11/12/2023 - 02:00

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Խավիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն հյուրերի դարպասը հաջողվեց գրավել միայն երկու անգամ։

Դեռ ավելին` «բլաուգրանան» անչափ անհաջող գործեց պաշտպանությունում և մրցակցին թույլ տվեց 4 անգամ գրավել Ինիակի Պենիայի պաշտպանած դարպասը։

Այսպիսով, Միչելի թիմը հաղթեց 4:2 հաշվով։

«Ժիրոնայի» գոլերը խփեցին Արտյոմ Դովբիկը, Միգել Գուտիերեսը, Վալերին ու Քրիստիան Ստուանին։

«Կապտանռնագույնների» գնդակները գոլը գրանցվեցին համապատասխանաբար Ռոբերտ Լևանդովսկու ու Իլկայ Գյունդողանի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 41 միավոր և միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բարսելոնան», 34 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023