Թրիլլերները շարունակվում են․ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը պայքարից դուրս թողեց Բայերին🎥

Թրիլլերները շարունակվում են․ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը պայքարից դուրս թողեց Բայերին🎥

03/02/2021 - 00:39

Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկել են 1/8 եզրափակիչները, որի մեկնարկային հանդիպումներից մեկում Արևմտյան կանոնավոր լիգան (խմբ․՝ նշանակությամբ Գերմանիայի 4-րդ դիվիզիոնը) ներկայացնող «Էսսենը» սեփական հարկի տակ մրցեց «Բայերի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Լևերկուզենը ներկայացնող ակումբն ուներ բացահայտ առավելություն՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն Պետեր Բոսի սաներին ոչ մի կերպ չէր հաջողվում օգտագործել դրանք։

Իմանալու համար, թե «ասպիրինայինների» առավելությունն ինչ տեսք ուներ, միայն նշենք, որ նրանք մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել են 28 հարված, որոնցից 10-ը դիպուկ են եղել, ակումբը նաև իրացրել 13 անկյունային հարված, սակայն հանդիպման հիմնական ժամանակում «Բայերի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթանակ կորզել։

Այն, ինչ չհաջողվեց անել հանդիպման հիմնական ժամանակում, «Բայերի» տղաներն արեցին լրացուցիչ ժամանակում, քանի որ 105-րդ րոպեին Լեոն Բեյլին առաջ մղեց իր թիմին։

Թվում էր՝ նույնիսկ այդ մեկ գնդակը բավարար կլինի Լևերկուզենից ժամանած հյուրերի համար, քանի որ ակնհայտ էին թիմերի կարգերի տարբերությունները, սակայն, ինչպես ասում են, ֆուտբոլն անպասելի խաղ է՝ ար հաճախ պարգևում թրիլլերային վերջաբան։

«Էսսենի» ֆուտբոլիստները, ովքեր հանդիպման մեծ մասում, գրեթե ոչնչով աչքի չէին ընկել, 108-րդ րոպեին Օգուժան Կեֆկիրի ջանքերով նախ հավասարեցրին հաշիվը, ապա 117-րդ րոպեին Սիմոն Էնգելմանը հաղթանակ պարգևեց իր ակումբին։

Այսպիսով, 4-րդ դիվիզիոնը ներկայցնող «Էսսենը» խոշոր անակնկալ է մատուցում՝ հաղթելով 2։1 հաշվով։

Ակումբը պայքարը կշարունակի Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023