Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք մրցակցին` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն 🎥

Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք մրցակցին` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն 🎥

17/02/2024 - 20:28

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարն սկսեց փետրվարի 16-ին և մեկնարկային երկու գոտեմարտերում ժամկետից շուտ 10:0 հաշվով ջախջախեց մրցակիցներին` դուրս գալով եզրափակիչ։

Եզրափակիչում Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեթ Կարավուսի դեմ և կրկնեց պատմությունը` նույն` 10:0 հաշվով ժամկետից շուտ ջախջախելով մրցակցին։ Գոտեմարտը տևեց 1 րոպեից քիչ։

Այսպիսով, Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023