Արսեն Հարությունյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին` դուրս գալով ԵԱ-ի եզրափակիչ 🎥

Արսեն Հարությունյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին` դուրս գալով ԵԱ-ի եզրափակիչ 🎥

16/02/2024 - 18:56

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Հարությունյանը նույն` 10:0 հաշվով ժամկետից շուտ ջախջախեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Իսլամ Բազարգանովին և դուրս եկավ եզրափակիչ։

Այսպիսով, հայ ըմբիշը փետրվարի 17-ին կգոտեմարտի Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալու համար։

Արսենի մրցակիցը լինելու է Մուհամեդ Կարվուսը (Թուրքիա)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023