Արսենալն անկասելի է` հաղթելով նաև Աստոն Վիլլային🎥

Արսենալն անկասելի է` հաղթելով նաև Աստոն Վիլլային🎥

01/09/2022 - 01:00

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում «զինագործներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում Միկել Արտետայի սաները միայն մեկ գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը. 30-րդ րոպեին աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։

Երկրորդ կեսում էլ պատկերը նույնն էր. լոնդոնյան ակումբը գրոհում էր, Սթիվեն Ջերարդի թիմը` պաշտպանվում, սակայն որոշ դրվագներում գնդակը համառորեն չէր հայտնվում Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը։

Չնայած այդ ամենին` «Վիլլան», ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 74-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Դուգլաս Լուիսը։

Այդուհանդերձ, Բիրմինգհեմից ժամանած հյուրերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ «Արսենալը» հաջորդ իսկ լուրջ գրոհի ժամանակ` 77-րդ րոպեին, Գաբրիել Մարտինելիի ջանքերով կրկին առաջ անցավ հաշվի մեջ։

Խաղավերջում «զինագործները» հանգստացրին խաղն` այն մոտեցնելով հաղթական ավարտին։

Այսպիսով, «Արսենալը» հաղթեց նաև մեկնարկային 5-րդ խաղում և վաստակած 15 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ատոն Վիլլան», 3 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023