Արսենալը փայլում է` քարը քարի վրա չթողնելով Քրիսթալ Փելասին🎥

Արսենալը փայլում է` քարը քարի վրա չթողնելով Քրիսթալ Փելասին🎥

20/01/2024 - 18:59

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` «արծիվներին» ջախջախելով 5:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական գոլ էլ խփեցին Գաբրիելն ու Լեանդրո Տրոսարը, իսկ հյուրերի դարպասապահ Դին Հենդերսոնը գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ Մարտինելին իր երկու գոլերը խփեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ և 5-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 43 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Քրիսթալ Փելասը», 21 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023