Արսենալը հիանալի մեկնարկեց նոր մրցաշրջանը🎥

Արսենալը հիանալի մեկնարկեց նոր մրցաշրջանը🎥

12/09/2020 - 19:52

Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց անգլիական Պրեմեիր լիգայի 2020/21 մրցաշրջանը, որի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»։

Միկել Արտետայի սաները բավականին վստահ տեսք ունեին և հաղթեցին 0։3 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Վիլիանը, ով երկու անգամ աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, ինչպես նաև առաջին գոլի դրվագում բրիացիլացի վինգերի հարվածից հետո «Ֆուլհեմի» դարպասապահն անհաջող հետ մղեց գնդակ, իսկ Ալեքսանդր Լակազետը բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում էլ մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Մագալյաեսն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այսպիսով, «Արսենալը» մրցաշրջանը բավականին վսահ մեկնարկեց և միանգամից գլխավորեց մրցաշարային աղյուսակը, դե իսկ «Ֆուլհեմն» էլ իջավ վերջին հորիզոնական։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023