Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2022-ի ժականակ

Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2022-ի ժականակ

20/04/2022 - 15:42

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ.

«Առաջիկա աշխարհի առաջնությունում ես երկրպագելու եմ Կանադայի հավաքականին։ Նրանք երկար ժամանակ չեն մասնակցել մրցաշարին։

Կանադայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը ծնունդով Աբրուցոյից է (խմբ.` շրջան Իտալիայում), այնպես որ Իտալիայում բոլորն են երկրպագում Կանադային»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Rai Sport-ը։

Հիշեցնենք, որ Կանադայի հավաքականը վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության խմբային փուլին։

Հավելենք, որ կանադացիներն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված են F խմբում և կմրցեն Խորվաթիայի, Բելգիայի ու Մարոկկոյի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023