Աղբյուր. «Յուլիան Նագելսմանը պաշտոնանկ է արվել»
Անցնող ժամերին ֆուտբոլային մամուլում շոկային լուրեր տարածվեցին` կապված «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։
Բանն այն է, որ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 35-ամյա մասնագետը պաշտոնանկ է արվել։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Բավարիային» բավական մոտ աղբյուրներից Bild-ը։
Արդեն հայտնի է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Նագելսմանին փոխարինելու է Թոմաս Տուխելը։
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների` Տուխելն ու «Բավարիան» հասել են վերջնական համաձայնության. 49-ամյա մասնագետն ընդունել է աշխատանքի առաջարկը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ գրում է, որ Տուխելը «Բավարիայի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, Յուլիան Նագելսմանի պաշտոնանկության պատճառն այն է, որ «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է նրա կատարած աշխատանքից, բացի դրանից, կողմերն, ամենայն հավանականությամբ, կոնֆլիկտ ունեն։
Հավելենք, որ Յուլիան Նագելսմանը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել էր 2021 թ. հուլիսին։
33-ամյա մասնագետի գլխավորությամբ մյունխենյան ակումբն անցկացրել է 84 հանդիպում, տոնել 60 հաղթանակ, կրել 10 պարտություն, 14 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Յուլիան Նագելսման, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո