ԱԱ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման  փլեյ-օֆֆ. հայտնի դարձան եզրափակիչի զույգերը

ԱԱ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ. հայտնի դարձան եզրափակիչի զույգերը

25/03/2022 - 10:14

Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները։

Գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Իտալիա 0:1 Հյուսիսային Մակեդոնիա

Պորտուգալիա 3:1 Թուրքիա

Շվեդիա 1:0 Չեխիա

Ուելս 2:1 Ավստրիա

Փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում պետք է կայանար Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամկետով։

Սպասվում է, որ այդ հանդիպումը կկայանա սույն թվականի հունիսին։

Փլեյ-օֆֆ-ի շրջանակում նախատեսված էր նաև Ռուսաստան-Լեհաստան հանդիպումը, սակայն նույն պատճառով ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, ինչի արդյունքում Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում մարտի 29-ին կկայանան հետևյալ հանդիպումները.

Լեհաստան – Շվեդիա

Պորտուգալիա – Հյուսիսային Մակեդոնիա

Ուելսի հավաքականն էլ ՈՒԵՖԱ-ի գոտու աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին ուղեգիրը պետք է խաղարկի Շոտլանդիա – Ուկրաինա դիմակայության հաղթողի հետ։

Ենթադրաբար, փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի այդ հանդիպումը նույնպես կկայանա 2022 թ. հունիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023