Բեյլը փայլեց. Ուելսը հաղթեց Ավստրիային` դուրս գալով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

Բեյլը փայլեց. Ուելսը հաղթեց Ավստրիային` դուրս գալով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

25/03/2022 - 01:56

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում Ասվտրիայի հավաքականն ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն վալիացիները կարողացան բրիտանական ոճով հաղթանակ կորզել` երկու գոլ խփելով ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո։

Հանդիպման հերոս դարձավ Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց` օգնելով Ուելսին հաղթել 2:1 հաշվով։

«Վիշապների» ավագը նախ 25-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձավ հիանալի գոլի հեղինակ, ապա 51-րդ րոպեին աչքի ընկավ անկյունայինի խաղարկումից հետո։

Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 65-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Բեն Դևիսը։

Այսպիսով, Ուելսը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցի Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի դեմ։

Նշենք, Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է։ Սպասվում է, որ այն կկայանա հունիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023