Պորտուգալիան հաղթեց Թուրքիային` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

Պորտուգալիան հաղթեց Թուրքիային` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

25/03/2022 - 02:29

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։

Առաջին խաղակեսում Ֆերնանդու Սանթուշի թիմն ուներ խաղայի լուրջ առավելություն, ինչի արդյունքում պորտուգալացիները նախքան ընդմիջման գանալը երկու գնդակի առավելություն ստացան. նախ 15-րդ րոպեին աչքի ընկավ Օտավիոն, ապա 42-րդ րոպեին Դիոգու Ժոտան։

Երկրորդ կեսում լրիվ այլ ֆուտբոլի ականատես եղանք, քանի որ Թուրքիայի հավաքականը շատ մոտ էր հանդիպման ընթացքը բեկելուն։

Շտեֆան Կունցի սաները 65-րդ րոպեին վերադարձան խաղ. Չենգիզ Ունդերը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Բուրակ Յիլմազին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը։

Հանդիպման 81-րդ րեպեին պորտուգալացիների պաշտպան Ժոզե Ֆոնտեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց հյուրերի հարձակվող Էնես Ունալի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, տանտերերին պատժեց 11-մետրանոցով։

Գնդակին մոտեցավ Բուրակ Յիլմազը, սակայն վրիպեց նշակետից` հարվածելով բարձր։

Ամեն դեպքում, հանդիպման վերջակետը դրեցին տանտերերը, ովքեր 90+3-րդ րոպեին նետվեցին հակագրոհի և Մատեուշ Նունյեսի ջանքերով հաշիվը դարձրին 3:1։

Այսպիսով, Ֆերնանդու Սանթուշի թիմը հաղթեց 3:1 հաշվով` դուրս գալով աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որի շրջանակուն մարտի 29-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023