Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պեյ դե Քասել» ակումբի դեմ։
Փարիզյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց կարգով ավելի ցածր մրցակցին` խփելով 7 անպատասխան գոլ։
Հանդիպման հերոս դարձավ Կիլիան Մբապեն` իր անվան դիմաց գրանցելով պենտա-տրիկ։
Քրիստոֆ Գալտիեի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Կարլոս Սոլերը։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Մարսելի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարլոս Սոլեր, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Ֆրանսիայի-Գավաթ