Տոտենհեմը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

Տոտենհեմը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

16/06/2022 - 16:11

«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն ու «ճայերը» 25-ամյա տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։

«Խցանները» մալիացի հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարեն 29 մլն եվրո, որը, հավելավճարների տեսքով, հետագայում կդառնա 35 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերի հարցում «Տոտենհեմին» ու «Բրայթոնին» մնացել է հստակեցնել միայն նախատեսված գումարի վճրաման կարգը։

Սպասվում է, որ Բիսուման «Տոտենհեմի» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ըստ Sky Sports-ի տեղեկությունների, մալիացի կիսապաշտպանն արդեն այսօր` հունիսի 16-ին` Լոնդոնում, բուժզննում կանցնի «Տոտենհեմի» համար։

Նշենք, որ Իվ Բիսուման «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 123 հանդիպում` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022