Տիգրան Ավանեսյանի հիանալի գոլը Լոկոմոտիվի դեմ խաղում 🎥

Տիգրան Ավանեսյանի հիանալի գոլը Լոկոմոտիվի դեմ խաղում 🎥

29/11/2023 - 00:51

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բալթիկան» Կալինինգրադի «Արենա Ռոստեկ» մարզադաշտում մրցեց «Լոկոմոտիվի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Բալթիկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, ով 65-րդ րոպեին շեշտակի հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Բալթիկայի» կազմում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։

Ավելացնենք նաև, որ Ավանեսյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023