Վալերի Հովհաննիսյանն՝ Արարատի գլխավոր մենեջեր

Վալերի Հովհաննիսյանն՝ Արարատի գլխավոր մենեջեր

14/04/2019 - 15:06

«Արարատ» ՖԱ-ի գլխավոր մենեջերի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Վալերի Հովհաննիսյանը,- հայտնում է երևանյան ակումբը:

«Ուրախ եմ աշխատանքի անցնել նման մեծ պատմությունով ակումբում: Մենք մի շարք նոր ծրագրեր ունենք: Ամենաառաջինը՝ երկրպագուներին խաղադաշտ վերադարձնելը: Մեր բոլոր նպատակների կատարումը սկսում ենք հենց այսօրվանից»,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրերս ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022