Պաշտոնական. Տիագո Սիլվան վերադարձավ եվրոպական ֆուտբոլ 📸
Լեգենդար պաշտպան Տիագո Սիլվան տեղափոխվել է «Պորտու», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
41-ամյա ֆուտբոլիստը «Պորտուում» հանդես է եկել նաև 2005թ. հունվարից հուլիս։ Նա պորտուգալական ակումբի երկրորդ թիմում մասնակցել է 14 հանդիպման։
Սիլվայի նախորդ ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որտեղից հեռացել էր օրեր առաջ։ Բրազիլացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում էր ստացել պայմանագրի խզումից հետո։
Սիլվան ժամանակին հանդես է եկել նաև ՊՍԺ-ում, «Միլանում», Մոսկվայի «Դինամոյում», «Ժուվենտուդեում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Պորտու, Տիագո Սիլվա, տրանսֆերներ