Պաշտոնական. Վագներ Լավը նոր ակումբ ունի
Բրազիլացի հանրահայտ հարձակվող Վագներ Լավը կարիերան կշարունակի դանիական «Միտդյուլլանի» կազմում։ Այդ մասին տեղեկաղնում է Հերնինգ քաղաքը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 37-ամյա հարձակվողը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Վագներ Լավն առավել հայտնի է Մոսկվայի ԲԿՄԱ-ում ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2004-2013 թթ., իսկ այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով անցկացրել է 259 հանդիպում` դառնալով 124 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ։
Հավալենք, որ բրազիլացի գոլահարի վերջին ակումբը «Կայրաթն» էր, որտեղից հեռացել էր 2021 թ. դեկտեմբերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Կայրաթ, Միդյուլլան, Վագներ Լավ, տրանսֆերներ