Պաշտոնական. Ռեյնջերսը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Ռեյնջերսը նոր գլխավոր մարզիչ ունի

18/11/2021 - 23:59

Ինչպես տեղեկաղացնում է «Ռեյնջերսի» պաշտոնական կայքը, ակուկբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Ջովանի վան Բրոնխորստը, ով այդ պաշտոնում փոխարինել է Սթիվեն Ջերարդին։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն մանրամասնում։

Հավելենք, որ 46-ամյա մասնագետը մինչ այս պահը մարզել է հոլանդական «Ֆեյենորդը» (2015-2019 թթ.) և չինական «Գուանչժոու Սիթին» (2020 թ. հունվար – դեկտեմբեր)։

Նշենք, որ որպես ֆուտբոլիստ` վան Բրոնխորստը 1998-2001 թթ. արդեն հանդես է եկել «Ռեյնջերսի» կազմում (118 խաղ, 22 գոլ)։

Նախկին ձախ պաշտպանն առավել հայտնի է «Ֆեյենորդում» (241 խաղ, 35 գոլ, 27 գոլային փոխանցում), «Արսենալում» (65 խաղ, 2 գոլ, 10 գոլային փոխանցում), «Բարսելոնայում» (154 խաղ, 7 գոլ, 18 գոլային փոխանցում) և Հոլանդիայի հավաքականում (106 խաղ, 6 գոլ, 6 գոլային փոխանցում) ունեցած մրցելույթների շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022