Պաշտոնական. Կարիմ Ադեյեմին տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ

Պաշտոնական. Կարիմ Ադեյեմին տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ

11/05/2022 - 12:12

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Ըստ հեղինակավոր Transfrrmarkt կայքի` ռուրյան ակումբը 20-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 30 մլն եվրո։

Նշենք, որ Ադեյեմին «Բորուսիայի» կազմում դառնալու է Էրլինգ Հալանդի փոխարինողը, ով կարիերան կշարուանկի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Հավելենք, որ գերմանացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 42 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստը, 19 գոլով, ավստրիական Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022