Պաշտոնական. Դուշան Վլահովիչը տեղափոխվեց Յուվենտուս

Պաշտոնական. Դուշան Վլահովիչը տեղափոխվեց Յուվենտուս

28/01/2022 - 23:39

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին։

Սերբ հարձակվողի վաճառքից «մանուշակները» կստանան երաշխավորված 70 մլն եվրո, որը վճարվելու է երեք մասով։

«Յուվենտուսը» ևս 11.6 մլն եվրո վճարել է Վլահովիչի գործակալներին` լրացուցիչ տեղեկությունների և գործարքն իրագործելու համար։

Բացի վերոնշյալ գումարներից, Ֆլորենցիան ներկայացնող ակումբը, կախված Վլահովիչի մրցելույթներից, կարող է ստանալ ևս 10 մլն եվրո։

Վերոնշյալ ֆինանսական տեղեկությունները հայտնում է հանրայակտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրինյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկաղրել է 108 հանդիպում` դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022