ՉԼ. Կայացավ որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը

ՉԼ. Կայացավ որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը

18/07/2022 - 14:35

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)/«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս)

«Քարաբախ» (Ադրբեջան)/«Ցյուրիխ» (Շվեյցարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)/«Սլովան Բրատիսլավա» (Սլովալիա)

«Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)/«Շկուպի» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Մարիբոր» (Սլովենիա)/«Շերիֆ» (Մոլդովա) – ՀԻԿ (Ֆինլանդիա)/«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)

«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)/«Բուդե Գլիմտ» (Նորվեգիա) – «Ժալգիրիս» (Լիտվա)/«Մալմյո» (Շվեդիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Փյունիկ» (Հայաստան)/«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

«Մոնակո» (Ֆրանսիա) – ՊՍՎ (Հոլանդիա)

«Դինամո Կիև» (Ուկրաինա)/«Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Շտուրմ Գրաց» (Ավստրիա)

«Ունիոն Սեյնթ Ժիլուա» (Բելգիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Միդյուլան» (Դանիա)/ ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)

Նշենք, որ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 2-3-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 9-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022