Մխիթարյանը նորից գոլ խփեց! «Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց «Լացիոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։
«Ներաձուրին» 85 միավորով առաջին տեղում է և արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Բիանկոչելեստեն» 51 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml