Մխիթարյանը կարիերայի 28-րդ տիտղոսն է նվաճել
Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։
37-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթի, մեկ անգամ` գավաթի տիտղոսները։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Դոնեցկի «Շախտյորի» կազմում երեքական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ` Սուպերգավաթակիր։
Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկու տիտղոս է նվաճել` դառնալով Գերմանիայի կրկնակի Սուպերգավաթակիր։
Լեգենդար ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» նվաճել է Անգլիայի Լիգայի գավաթի, Սուպերգավաթի ու Եվրոպա լիգայի տիտղոսները։ «Ռոմայում» նա ևս մեկ եվրագավաթային տիտղոս է նվաճել` դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
Մխիթարյանը «Ինտերի» հետ արդեն 6 տիտղոս է նվաճել։ Հայ ֆուտբոլիստն Իտալիայի կրկնակի չեմպիոն է, գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր Յունայթեդ, Շախտյոր, Ռոմա, Փյունիկ