Մբապեն «Ռեալում» խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդոյին
Կիլիան Մբապեն ՊՍՎ-ի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում (5:1) դուբլ է գրանցել ու Մադրիդի «Ռեալում» խփած գոլերի քանակով շրջանցել Ռոնալդոյին։
Ֆրանսիացի հարձակվողը «Արքայական ակումբում» խփած գոլերի քանակը հասցրել է 105-ի։ Նա այդ ցուցանիշին հասել է ընդամենը 121 խաղում ու «Լոս Բլանկոսի» պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացել 19-րդ տեղ։
Բրազիլացի լեգենդար, նախկին հարձակվող Ռոնալդոն մադրիդյան գրանդում 177 խաղում 104 անգամ է աչքի ընկել։
Ի դեպ, Մբապեն ևս երկու գոլ խփելու դեպքում կշրջանցի «Սերուցքայինների» մեկ այլ լեգենդ Գարեթ Բեյլին։ Ուելսցի նախկին վինգերն ակումբում մրցակցիների դարպասը գրավել է 106 անգամ։
«Ռեալի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 438 խաղում խփել է 450 գոլ։ Նրան հաջորդում են Կարիմ Բենզեման (354 գոլ), Ռաուլը (323), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308), Սանտիլյանան (291), Ֆերենց Պուշկաշը (242) և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml