Մբապեի` Ռեալ տեղափոխությունը սպասվածից ավելի մոտ է

Մբապեի` Ռեալ տեղափոխությունը սպասվածից ավելի մոտ է

16/08/2021 - 17:49

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումն ու տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն իր ապագայի վերաբերյալ չի պատրաստվում ամպագոռգոռ հայտարարություններ անել մամուլի միջոցով։ Նա ներկա պահին ծրագրում է միայն հանդիպել «Փարիզի» նախագահ Նասեր Ալ Խելայֆիի հետ, որպեսզի խնդրի նրան վաճառել իրեն «Ռեալին»։

Պեդրերոլը փոխանցում է նաև, որ «արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին փորձելու է գնել օգոստոսի վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Խոսակցություններ կան, որ Nike-ը նույնիսկ արդեն պատրաստել է այն խաղակոշիկները, որոնցով Մբապեն պետք է ներկայանա իր ներկայացմանը` որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից և մինչ այս պահը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 173 հանդիպում` դառնալով 133 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor