Նավաս. Ռեալից կհեռանամ, եթե Զիդանն ասի այդ մասին

Նավաս. Ռեալից կհեռանամ, եթե Զիդանն ասի այդ մասին

04/04/2019 - 20:54

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է ակումբում իր ապագայի մասին:

«Եթե մարզիչն ինձ ասի, որ հեռանամ, ես այդպես էլ կանեմ: Այժմ ես ունեմ գործող պայմանագիր, ներկաս կապված է «Ռեալի» հետ:

Միշտ կներդնեմ ամբողջ ուժերս և կփորձեմ համոզել, որ ես արժանի եմ խաղալ:

Ես պայմանագիր ունեմ, ուզում եմ այստեղ մնալ, բայց հետագայի հարցում պետք է սպասել: Այժմ կենտրոնացած եմ մրցաշրջանը հաջող ավարտելու վրա:

Այս ակումբի տարբերանշանի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ պետք է հաղթենք բոլոր մնացած խաղերում:»,- Նավասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022