«Ինտերն» ընկերական խաղում 16 գոլ է խփել 🎥
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 16:0 հաշվով հաղթել է Գերմանիայի 6-րդ լիգան ներկայացնող «Ազենին»։
«Ներաձուրիից» պենտա-տրիկ է գրանցել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն և խփել 5 գոլ, Լուկա Տոպալովիչը ձևակերպել է հեթ-տրիկ, Դավիդե Ֆրատեզին, Անդի Դիուֆը, Ջամալ Իդրիսուն` դուբլ, իսկ Մատիա Մոսկոնին ու Ֆեդերիկո Դիմարկոն աչքի են ընկել մեկական անգամ։
Միլանյան գրանդից երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ասիստ է կատարել Իդրիսուին, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ գոլային գրոհների։
Իտալիայի չեմպիոնը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կարլսռուեի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm