Ժոաու Ֆելիքսի` շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլն Ասիայի Չեմպիոնների լիգայում 🎥
Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի արևմտյան գոտու 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Կատարը ներկայացնող «Ալ Սադին»։
Սաուդյան ակումբից 52-րդ րոպեին շրջադարձ հարվածով անհավանական գոլ խփեց Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Ժոաու Ֆելիքսը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
27-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում խփել է 8 գոլ, կատարել 11 ասիստ։
«Ալ Նասրը» 9 միավորով 5-րդ տեղում է, «Ալ Սադը»` 2 միավորով 14-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml