Եվրո-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Եվրո-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

22/06/2024 - 21:51

Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Թուրքիայի թիմի դեմ։

Պորտուգալացիներն անչափ վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 3:0 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի թիմից գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան, Բրունու Ֆերնանդեշը, իսկ մրցակցի պաշտպան Սամեթ Ակայդինը դարձավ զավեշտալի ինքնագոլի հեղինակ։

Երկրորդ տուրում F խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Վրաստան 1:1 Չեխիա

Խումբը վերջին տուրից առաջ ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 6 միավոր
  2. Թուրքիա – 3
  3. Չեխիա – 1
  4. Վրաստան – 1

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականն առաջին տեղով դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023