Մեսին կրկնել է Մարադոնայի տպավորիչ ցուցանիշը 📸
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Եգիպտոսի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղում (3:2) կրկնել է լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը Մարադոնայից հետո միակ ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնության մեկ խաղում խփել է գոլ, կատարել նվազագույնը 5-ական հաջողված դրիբլինգ ու առնացքային փոխանցում։
Մեսին Եգիպտոսի դեմ խաղում 83-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը, կատարել առանցքային 6 փոխանցում, 5 անգամ էլ շրջանցել է մրցակցի ֆուտբոլիստներին։
Մարադոնան Բելգիայի հավաքականի դեմ ԱԱ-1986-ի կիսաեզրափակիչում գրանցել է երկու գոլ, 8 հաջողված դրիբլինգ ու 7 առանցքային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml