Պաշտոնական. Առբելոան աշխատանքի անցավ Պրեմիեր լիգայում 📸
Ալվարո Առբելոան նշանակվել է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
43-ամյա մասնագետը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածում մարզում էր Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբը» նրա գլխավորությամբ 28 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 8 պարատություն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Ֆուլհեմը» 52 միավորով 11-րդ տեղն է զբաղեցրել։
Լոնդոնյան ակումբը նոր մրցաշրջանում պայքարը կսկսի օգոստոսի 24-ին` «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում մրցելով «Չելսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml