Գործարքը կայացած է. Պորտուի երիտասարդ աստղը տեղափոխվում է Արսենալ

Գործարքը կայացած է. Պորտուի երիտասարդ աստղը տեղափոխվում է Արսենալ

17/06/2022 - 11:52

«Պորտուի» կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «զինագործները» վերջնական համաձայնության են հասել «վիշապների» հետ. կողմերին գործարքն ավարտին հասցնելու համար մնացել է ստորագրեն անհրաժեշտ փաստաթղթերը։

Հատկանշական է, որ «Պորտուի» և Վիեյարի միջև գործող պայմանագրում առկա է եղել հրաժարագնի կետ, որը կազմում է 50 մլն եվրո, սակայն «Արսենալին» հաջողվել է տրանսֆերի հարցում պորտուգալական ակումբի հետ հասնել համաձայնության ու դրա դիմաց վճարելու է 35 մլն եվրո։

Հաղորդվում է, որ պորտուգալացի կիսապաշտպանն առաջիկա ժամերին կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Արսենալի» համար, ինչից հետո «զինագործների» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ ավարտված 2021/22 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Պորտուի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022