Գործարքը կայացած է. Ժորժինիո Վեյնալդումը տեղափոխվում է Ռոմա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության. «գայլերը» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն հոլանդացի ֆուտբոլիստին, որի դիմաց փարիզյան ակումբին կվճարեն 5 մլն եվրո։
Վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբն ունենալու է 8 մլն եվրոյի դիմաց 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու ոչ պարտադիր իրավունք։
Նշենք, որ «Ռոման» ու «Պարի Սեն-Ժերմենը» Վեյնալդումի աշխատավարձը վճարելու են 50/50% սկզբունքով. հոլանդացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբում վաստակում էր տարեկան 10 մլն եվրո։
Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն առաջիկա ժամերին կմեկնի Հռոմ, որտեղ օգոստոսի 5-ին բուժզննում կանցնի «ջալոռոսիների» համար, ինչից հետո «գայլերը» պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հիշեցնենք, որ Ժորժինիո Վեյնալդումը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 38 խաղում դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժինիո Վեյնալդում, ՊՍԺ, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո