Բերեզովսկի. «Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը»

Բերեզովսկի. «Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը»

19/11/2022 - 11:45

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու դեմ։

Տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին.

-Ձեր առաջին տպավորությունները Կոսովոյի հետ 2:2 ավարտված հանդիպումից:

– Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը: Մենք ավելի շատ էինք գնդակով լինում: Հույս ունեմ, որ թե՛ մեր ֆուտբոլիստները և թե՛ մենք ավելի շատ հաճույք ստացանք այդպիսի խաղից: Ափսոս մի քիչ չհերիքեց հաղթանակի համար:

-նՈրքանո՞վ եք ծանոթ Ալբանիայի հավաքականին  և ուսումնասիրե՞լ եք արդյոք նրանց խաղերը, թե ոչ:


– Ժամանակակից ֆուտբոլում, կարծում եմ, հնարավոր չէ չուսումնասիրել հակառակորդին: Այո՛, մենք նայել ենք Իտալիայի դեմ վերջին խաղը և ըստ դրա պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը:
 

– Արդյո՞ք մեծ փոփոխություններ են սպասվում վաղվա խաղում տակտիկայի և կազմի ռոտացիայի տեսանկյունից:

– Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին երեկվա հանդիպմանը, մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները: Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին: Ռոտացիայի պահով դեռ ժամանակ ունենք, 1 օր դեռ կա: Տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվել, իսսկ մեր խաղաոճը երևի թե կփոխվի:

– Ասացիք, որ հնարավոր է կազմի ռոտացիա, այդ առումով Ալբանիայում արդեն թիմին միացել է «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ ֆուտբոլիստի մասին և հնարավո՞ր է, որ վաղը նա էլ խաղաժամանակ ստանա:


– Ափսոս, որ Գալոյանը չկարողացավ մասնակցել Կոսովոյի դեմ խաղին: Բայց վաղը անպայման խաղաժամանակ կստանա, բայց դեռ չեմ կարող ասել կլինի մեկնարկային կազմում, թե դուրս կգա փոխարինման:
 

– Խաղացել եք Ալբանիայի հավաքականի դեմ նաև որպես ֆուտբոլիստ, այսօր արդեն հանդես եք գալիս որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:


– Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ: Ալբանիան սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: Նախապատրաստական փուլը որպես մարզիչ ինձնից ավելի շատ ժամանակ է խլում: Բայց հուսով եմ, որ դա օգուտ կբերի մեր թիմին: 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022